main_bg

Նկարագրություն

Հավասարակշռության և հանգստության զգացում

Նոր կոնցեպտով «Habita»  կահույքի հավաքածուն ստեղծվել է Մաուրո Լիպարինիի հետ համագործակցությամբ: Նրա կիրառությամբ ինտերիերում հյուրասենյակը վերածվում է տան հիմնական կենտրոնի։ Այստեղ ամեն ինչ նախագծված է այնպես, որ ստեղծվի ներդաշնակ միջավայր՝ ապահովելով հավասարակշռության և հանգստության զգացում։

Շնորհիվ որակյալ լցոնման նյութի և լայն նստատեղերի, բազմոցը ապահովում է բարձրակարգ հարմարավետություն։ Մոդուլային կառուցվածքը թույլ է տալիս տարբեր տարրերը համադրել ըստ տարածքի եւ նախասիրության։ Դրանք կարելի է օգտագործել ինչպես միասին, այնպես էլ առանձին՝ ստեղծելով շփման և համատեղ հանգստի համար հարմարավետ միջավայր։

Պատկերասրահ

Դիզայներ

Mauro Lipparini

Լիպարինին էկլեկտիկ ճարտարապետ և դիզայներ է, ով իր ստեղծագործականությունը արտահայտում է տարբեր ոլորտներում՝ բարդ արդյունաբերական նախագծերից մինչև ինտերիերային ճարտարապետություն, ինստալացիաներ և արտադրանքի դիզայն։ Նա համարվում է «իտալական մինիմալիզմի» առաջատար ներկայացուցիչներից մեկը, ունի միջազգային հաջողություն և բազմաթիվ մասնագիտական ճանաչումներ։

 

Նրա աշխատանքները արժանացել են մրցանակների աշխարհի տարբեր մրցույթներում, այդ թվում՝ Good Design® Global Awards-ում։

Habita

Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է