
Tonin Casa
1975 թվականին հիմնադրված Tonin Casa իտալական ապրանքանիշը հայտնի է իր նրբագեղությամբ և կահույքի ոլորտում իրականացված նորարարություններով:
Մեծ խնամքով ընտրված որակյալ նյութերից ստեղծված Tonin Casa ի արտադրանքն անշեղորեն շարունակում է փորձից, կրքից, ոգեշնչումից և ստեղծարարությունից հյուսված իր պատմությունը։ Փորձառու արհեստավորների աշխատանքը միաձուլվում է իտալական ժամանակակից դիզայնի հետ՝ հավերժ նրբագեղության անսխալ ոճով ստեղծելով ուրույն և եզակի հավաքածուներ, որոնք աչքի են ընկնում իրենց որակով և ինքնատիպությամբ․ սեղաններ, աթոռներ, բազկաթոռներ, մահճակալներ, բուֆետներ, գրապահարաններ, ինչպես նաև լուսավորության և կահավորման բազմաթիվ այլ պարագաներ։
Դիզայնում իշխող կրքի, վարպետության, ֆունկցիոնալության և նոր միտումների սինթեզի շնորհիվ Tonin Casa-ն աշխարհին է ներկայացնում 100% Made in Italy կոնցեպտին համապատասխան արտադրանք։
Որակ, մանրուքների նկատմամբ ուշադրություն և իտալական ճաշակ, այն ինչ հարկավոր է յուրաքանչյուր տարածք առանձնահատուկ դարձնելու և ժամանակակից կենսակերպը պատշաճ ապահովելու համար։