main_bg

Նկարագրություն

Ներքին տարածքների համար նախատեսված Pattie նստատեղի պարուրող ձևը ոգեշնչել է դրա բացօթյա տարբերակը՝ չժանգոտվող պողպատից շրջանակով, որը պատված է հյուսված լարով։ Pattie Cord Outdoor ընտանիքը ներառում է բազկաթոռ, հանգստի բազկաթոռ, ճաշասեղանի համար նախատեսված փոքր բազկաթոռներ, երկտեղանոց բազմոց և ոտնաթոռ՝ բնականաբար հարմարվելով տարբեր բնակելի և Hospitality միջավայրերի ոճերին ու պահանջներին։ Չորս բարակ ոտքերը կահույքին հաղորդում են թեթև և օդային տեսք՝ ընդգծելով նստատեղի պատյանը ձևավորող հյուսված լարի գրաֆիկական էֆեկտը, մինչդեռ փափուկ նստատեղի և մեջքի բարձերն ապահովում են առավել հարմարավետ էրգոնոմիկա։ Pattie Cord Outdoor-ը հիանալի արտացոլում է Minotti-ի փիլիսոփայությունը, ըստ որի՝ ներքին տարածքների դիզայնը վերաիմաստավորվում է բացօթյա միջավայրի համար՝ պահպանելով նմանատիպ էսթետիկան և հարմարավետության նույն բարձր մակարդակը։

 

Կառուցվածք․ չժանգոտվող պողպատից շրջանակ՝ արտաքին օգտագործման համար նախատեսված փայլեցված Bronze գույնի պոլիեսթեր փոշեներկապատմամբ։ Չժանգոտվող պողպատե կառուցվածքը պատված է Ø8 մմ Taslan հյուսված պոլիպրոպիլենային լարով՝ պատրաստված օդային հոսքով հյուսման և տեքստուրավորման գործընթացով։ Լարը հասանելի է Sand, Dark Brown, Khaki Green և Rust գույներով։

 

Բարձեր․ նստատեղի և մեջքի բարձերը պատրաստված են բարձր առաձգականությամբ պոլիուրեթանային փրփուրից և վիսկոզային մանրաթելից։ Լցոնումը ջրից և խոնավությունից ավելի լավ պաշտպանելու համար բոլոր բարձերը պատված են ջրակայուն պոլիեսթեր ծածկով։ Բոլոր պարագաները՝ կայծակաճարմանդներն ու թելերը, ջրակայուն են և նախատեսված են բացօթյա օգտագործման համար։ Նստատեղի և մեջքի բարձերի ամբողջ պարագիծը եզրագծված է պաստառապատմանը համապատասխան նյութից պատրաստված կեդով։ Նստատեղի և մեջքի բարձերը միացված են կայծակաճարմանդով և ամրացվում են կառուցվածքին տեքի փայտից ամրակներով։

 

Ծածկոցներ․ բարձերի ծածկոցներն ամբողջությամբ հանվող են։

 

Ոտքեր․ չժանգոտվող պողպատից՝ արտաքին օգտագործման համար նախատեսված փայլեցված Bronze գույնի պոլիեսթեր փոշեներկապատմամբ։ Ոտքերը հենվում են փայլեցված Bronze գույնով լաքապատված չժանգոտվող պողպատե հենակների վրա։ Կարգավորվող սև պաշտպանիչ պոլիէթիլենային հենակներ։

Պատկերասրահ

Դիզայներ

Giampiero Tagliaferri

Minotti-ի և Լոս Անջելեսում ու Միլանում ստուդիաներ ունեցող ճարտարապետ և ինտերիերի դիզայներ Ջամպիերո Տալիաֆերրիի համագործակցությունը մեկնարկել է 2024 թվականին։ Դիզայների գեղագիտական մոտեցումը ոգեշնչված է երկու քաղաքների հետ նրա կապով՝ արտացոլելով 20-րդ դարի իտալական դիզայնի և Հարավային Կալիֆոռնիայի մոդեռնիզմի միաձուլումը։

 

Այս կերպ միլանյան նուրբ հավասարակշռությունը՝ զարդարանքի և էության, շքեղության և զուսպ նրբագեղության միջև, ներդաշնակորեն միաձուլվում է կալիֆոռնիական պարզության, նրբաճաշակ մինիմալիզմի և լույսի, գույնի ու բնապատկերի զգայական խաղի հետ։ Արդյունքում ձևավորվում է յուրահատուկ և արտահայտիչ դիզայնի լեզու, որը ներդաշնակ է բրենդի ոճին և գեղագիտական ճաշակին։

Pattie Cord Outdoor

Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է